Հոկտեմբեր 18, 2024
10202 դիտում

«Հրազդան» մարզադաշտը հավակնում է ընդունել ֆուտբոլի 2020թ. Եվրոպայի առաջնության հանդիպումները


«Հրազդան» մարզադաշտը
«Հրազդան» մարզադաշտը

Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանը պատրաստվում է հայտ ներկայացնել Ֆուտբոլի 2020թ. Եվրոպայի առաջնության որոշ հանդիպումներ Երեւանում անցկացնելու վերաբերյալ:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այս մասին այսօր լրագրողներին հայտնել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը:

Նրա խոսքերով, այս նպատակով առաջիկա 5 տարիների ընթացքում վերակառուցվելու է Երեւանի «Հրազդան» մարզադաշտը: Հայրապետյանը նշել է, որ վերակռուցումից հետո մարզադաշտը համապատասխանելու է եվորապական ամենաբարձր չափանիշներին:

«Փոխվելու է մարզադաշտի ծածկը, մուտքերը, նստարանները: Վերակառուցումից հետո մարզադաշտը չի զիջելու եվորապական լավագույն մարզադաշատերին»,- ասել է ՀՖՖ նախագահը: 

Ռուբեն Հայրապետյանը նաեւ հավելել է, որ այսուհետ Հայաստանի ազգային հավաքականի բոլոր կարեւոր հանդիպումներն անցկացվելու են «Հրազդան» մարզադաշտում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին