Փետրվար 24, 2026
82 դիտում

Հայ բռնցքամարտիկները մեկնարկել են Ստրանջայի 77-րդ մրցաշարում


Լուսանկարը` Մեդիամաքս


Սոֆիայում մեկնարկել է բռնցքամարտի Ստրանջայի 77-րդ մրցաշարը։

Հայաստանի հավաքականից մրցումային առաջին օրը ելույթ է ունեցել 5 բռնցքամարտիկ, հաղթանակ տոնել է չորսը։ Ռուդոլֆ Գարբոյանն (50 կգ) առավելության է հասել Ռեսուլ Ասլանովի (Թուրքմենստան) նկատմամբ, Արթուր Բազեյանն (60 կգ) ուժեղ է եղել Ադամ Հեսիոնից (Իռլանդիա), Հարություն Հակոբկոխյանը (70 կգ)՝ Քելվին Սոքուսայից (Չեխիա), իսկ Մարատ Միքայելյանը (75 կգ)՝ Ստելիան Ստրահիլովից (Բուլղարիա)։ Նարեկ Մանասյանը (90 կգ) պարտություն է կրել ու լքել պայքարը։

Այսօր Հայաստանն ունենալու է մեկ ներկայացուցիչ։

Մեր ընտրանին