Փետրվար 24, 2026
83 դիտում

Կրիստիան Կիվու. Պետք է փոխենք «Բուդյո Գլիմտ»-ի հետ դիմակայության ելքը


Լուսանկարը` FC Inter


Այսօր կեսգիշերին «Ինտեր»-ը Չեմպիոնների Լիգայի անցումային փլեյ-օֆֆում ընդունելու է «Բուդյո Գլիմտ»-ին:

Թիմերի առաջին դիմակայությունում 3:1 հաշվով հաղթել է նորվեգական ակումբը: Պատասխան խաղից առաջ միլանյան ակումբի գլխավոր մարզիչ Կրիստիան Կիվուն նշել է, որ առաջին խաղը բարդ է ստացվել եղանակային պայմանների ու խաղադաշտի պատճառով:

«Պետք է հարմարվեինք պայմաններին, բայց, ցավոք, մեզ դա հաջողվում էր միայն պահերով: Գիտեինք մրցակցի ուժն ու հաջողությունները ներքին առաջնությունում: ՉԼ-ում էլ ոչ-ոքի էին գրանցել «Բորուսիա»-ի հետ, հաղթել «Մանչեսթեր Սիթի»-ին ու Մադրիդի «Ատլետիկո»-ին: Գիտեինք, որ մեզ համար էլ խնդիրներ կստեղծեն: Պահերով դժվարություններ էինք ունենում ու մրցակցի համար հնարավորություններ ստեղծում: Հուսանք, որ այդ ամենն էլ չի կրկնվի»,- ասել է մարզիչը:

Կիվուն ընդգծել է, որ ֆուտբոլիստները վստահ են իրենց ուժերին ու դա ի ցույց են դրել վերջին մի քանի ամիսների ընթացքում: Թեեւ ՉԼ-ում վերելքներ ու անկումներ են ունեցել, բայց շարունակում են հավատալ սեփական ուժերին. «Առաջին խաղում զիջել ենք 1:3 հաշվով, պետք է փոխենք դիմակայության ելքն ու ցույց տանք մեր լավագույն կողմերը»:

Մեր ընտրանին