Փետրվար 24, 2026
62 դիտում

Հայաստանի կանանց ընտրանին կպատրաստվի Ղազախստանի դեմ խաղին


Լուսանկարը` FFA


Հայաստանի ֆուտբոլի կանանց ազգային ընտրանին փետրվարի 26-28-ն ուսումնամարզական հավաք է անցկացնելու Երեւանում։

Հայ ֆուտբոլիստները նախապատրաստվելու են Աշխարհի առաջնության որակավորման փուլի C6 խմբի Ղազախստանի դեմ խաղին։ Հանդիպումը կայանալու է մարտի 4-ին, իսկ թիմը մրցավայր է մեկնելու մարտի 1-ին։

ՀՖՖ-ն հայտնում է, որ Արտակ Ադամյանը թիմ է հրավիրել 18 ֆուտբոլիստի։

Դարպասապահներ՝ Ալինա Պողոսյան, Սոֆինե Հոլլանդ Կեւորկյան  

Պաշտպաններ՝ Սվետլանա Ղարագյոզյան, Լիանա Ղազարյան, Միլանա Վարդանյան, Սոֆիա Գրեյս Հարութունյան, Լիլի Ջեբեջյան, Մանե Մատինյան 

Կիսապաշտպաններ՝ Աննա Դալլաքյան, Իզաբելլա Մանե Ներսեսյան, Վերոնիկա Ասատրյան, Լարա Կազանջյան, Լիսա Կազանջյան, Մարալ Արթին

Հարձակվողներ՝ Տաթեւ Խաչատրյան, Օքսաննա Պիզլովա, Միլենա Սայադյան, Լուսինե Կոստանյան։

Մեր ընտրանին