Երեկ Հայաստանի ֆուտզալի հավաքականը Եվրոպայի առաջնությունում տարավ 2-րդ հաղթանակը:
Հայաստանի ընտրանին 5:4 հաշվով գերազանցեց Չեխիային ու ապահովեց մասնակցությունը փլեյ-օֆֆում: Թիմի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը ՀՖՖ-ի հետ զրույցում ամփոփել է արդյունքը:
«Պատմական նվաճման հասանք, ոչ միայն մասնակցեցինք Եվրոպայի առաջնությանը, այլ նաեւ խմբից դուրս եկանք՝ այն էլ առաջին տեղով: Դա մեծ նվաճում է մեզ համար, բայց այս ամենով չենք բավարարվելու: Էլի ենք աշխատելու, որովհետեւ խոստացել ենք մեր երկրի պատիվը բարձր պահել ու հնարավորինս առաջ գնալ մրցաշարում»,-ասել է նա:
Խմբային փուլի վերջին խաղում նրա սաները մրցելու են Լիտվայի հետ։ Այդ հանդիպումից առաջ Հայաստանի հավաքականը 2 կորուստ ունի, կբացակայեն Արսեն Պետրոսովը եւ Նիկիտա Խռոմիխը: Մարզիչն իրենց դրսեւորելու հնարավորություն կտա այն տղաներին, ովքեր քիչ խաղաժամանակ են ստանում:

























Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: