Կաունասում շարունակվող ֆուտզալի Եվրոպայի առաջնությունում քիչ առաջ Հայաստանի հավաքականը տարավ 2-րդ հաղթանակը եւ առաջին անգամ ապահովեց մասնակցությունը փլեյ-օֆֆ փուլում։
Չեխիայի դեմ խաղում Ռուբեն Նազարեթյանի թիմն առավելության հասավ 5։4 հաշվով։
Հանդիպումը դեռ նոր էր սկսվել, երբ չեխերին հաջողվեց բացել հաշիվը։ Սակայն մեկ րոպե էլ չէր անցել, երբ թիմի ավագ Վլադիմիր Սանոսյանը հավասարեցրեց այն։ Առաջին կեսում Հայաստանի հավաքականին առաջ մղեց Նիկիտա Խռոմիխը, իսկ հաշիվը Սանոսյանի հարվածից հետո 3։1 դարձրեց Տոմաշ Կուդելկան, որը դարձավ ինքնագոլի հեղինակ։
Երկրորդ կեսում եւս Հայաստանի հավաքականը ցույց տվեց կազմակերպված ու թիմային խաղ՝ օգտագործելով ստեղծված հնարավորությունները։ Ինչպես մեկնարկում, այնպես էլ երկրորդ կեսում Չեխիայի ընտրանին գոլ հեղինակեց, սակայն Արսեն Պետրոսովը խփեց հայերի 4-րդ, իսկ վայրկյաններ անց Խռոմիխը՝ 5-րդ գոլերը։ Չնայած չեխերը հաշիվը դարձրին 4։5, սակայն ավելին անել չկարողացան։
B խմբում Հայաստանի ընտրանին 6 միավորով գլխավորում է աղյուսակը եւ արդեն իսկ ապահովել է մասնակցությունը հաջորդ փուլում։ Խմբի վերջին խաղում հայերը հունվարի 28-ին մրցելու են Լիտվայի դեմ։




















Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: