Հունվար 24, 2026
185 դիտում

453 օր անց Հենրիխ Մխիթարյանը նորից «Ինտեր»-ի կազմում գոլ է խփել


Լուսանկարը` Getty Images

Լուսանկարը` Getty Images

Լուսանկարը` Getty Images

Լուսանկարը` Getty Images

Լուսանկարը` Getty Images

Լուսանկարը` Getty Images

Լուսանկարը` Getty Images


453 օր անց. հենց այսքան ժամանակ Հենրիխ Մխիթարյանին չէր հաջողվում գոլի հեղինակ դառնալ։

Վերջին անգամ նա աչքի էր ընկել 2024 թվականի հոկտեմբերին, եւ ահա Իտալիայի առաջնության 22-րդ տուրում «Պիզա»-ի հետ գոլառատ խաղում կարողացել է գրավել մրցակցի դարպասը։

«Ինտեր»-ը հաղթել է խոշոր՝ 6:2 հաշվով, Մխիթարյանը մրցակցի դարպասը գլխով հարվածով գրավել է հանդիպման ավելացված ժամանակում։

Լուսանկարը` Getty Images

Միլանյան ակումբի մյուս գոլերը խփել են Պյոտր Զելինսկին, Լաուտարո Մարտինեսը, Պիո Էսպոզիտոն, Ֆեդերիկո Դիմարկոն ու Անժ-Յոան Բոննին։ Մրցակցի կազմում էլ դուբլ է ձեւակերպել Ստեֆանո Մորեկոն։

«Ինտեր»-ը վաստակել է 52 միավոր ու ավելի ամրապնդվել Ա Սերիայի առաջատարի դիրքում՝ «Միլան»-ից առաջ անցնելով 6 միավորով։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին