Հունվար 26, 2026
141 դիտում

Գոռ Հովակիմյանը Meeting internacional de Catalunya-ում նվաճել է արծաթե մեդալ


Լուսանկարը` Atletska zveza Slovenije


Բարսելոնայում կայացել է ատլետիկայի Meeting internacional de Catalunya մրցաշարը։

Հայաստանը ներկայացրել է Գոռ Հովակիմյանը։ Եռացատկում Հովակիմյանը ցույց է տվել 16․19 արդյունք ու նվաճել արծաթե մեդալ։ Հաղթող դարձած Ռուիս Մարկոսին (Իսպանիա) հայ մարզիկը զիջել է 2 սմ-ով։ Եռացատկի մրցումներում հանդես է եկել 53 երկրի ներկայացուցիչ։

Սա եղել է այս տարվա առաջին միջազգային մեկնարկը։ Ատլետները կշարունակեն մարզումներն ու կպատրաստվեն տարվա այլ մրցաշարերին։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին