Հունվար 26, 2026
155 դիտում

Հայաստանը ձմեռային Օլիմպիական խաղերում կներկայացնի 5 մարզիկ


Լուսանկարը` Մեդիամաքս


Փետրվարի 6-ին Միլանի «Սան Սիրո» մարզադաշտում կայանալու է ձմեռային Օլիմպիական խաղերի բացման արարողությունը։

Մինչեւ փետրվարի 22-ը մարզիկները պայքարելու են չեմպիոն դառնալու համար։

Հայաստանը խաղերում ունենալու է 5 ներկայացուցիչ։ Mediamax Sport-ին Հայաստանի ազգային Օլիմպիական կոմիտեից հայտնել են, որ ստացել են մարզիկների մասնակցության հաստատումները։

Գեղասահքում հանդես կգա Կարինա Ակապովա-Նիկիտա Ռախմանին զույգը, դահուկավազքում՝ Միքայել Միքայելյանը, Կատյա Գալստյանը, լեռնադահուկային սպորտում՝ Հարություն Հարությունյանը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին