Հունվար 09, 2026
104 դիտում

Տիկնիզյանի գործակալը մեկնաբանել է այլ ակումբից հրավեր ստանալու լուրերը


Լուսանկարը` FK Crvena zvezda


Նաիր Տիկնիզյանի գործակալ Ալեքսանդր Կլյուեւը մեկնաբանել է «Ցրվենա Զվեզդա»-ի պաշտպանով «Կրասնոդար»-ի հետաքրքրվածությունը։


«Նաիրն այժմ իր թիմի հետ հավաքներ է անցկացնում ու պատրաստվում է առաջնության երկրորդ հատվածին, Եվրոպայի լիգային։ Սա հիմա գլխավորն է, ինչ տեղի է ունենում նրա կյաքում։ Չեմ մեկնաբանի այլ ակումբից նրա նկատմամբ ցուցաբերված հետաքրքրվածության մասին լուրերը»,- sport-express-ին ասել է Կլյուեւը։

Տիկնիզյանը 2025-ի հունիսին է տեղափոխվել «Ցրվենա Զվեզդա» եւ պայմանագիր ունի մինչեւ 2028 թվականը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին