Վնասվածքից ապաքինվելուց հետո Հենրիխ Մխիթարյանը վերադարձել է Չեմպիոնների լիգա ու երեկ հանդես եկել «Լիվերպուլ»-ի դեմ խաղում։
«Ինտեր»-ն այդ դիմակայությունում պարտվել է 0։1 հաշվով ու նահանջել մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնական։
Խաղից հետո Մխիթարյանը մեկնաբանություն է տվել InterTV-ին ու ասել հետեւյալը․ «Մենք պետք է պահպանենք լավատեսությունն ու շարունակենք եռանդուն կերպով աշխատել։ Սա մեր լավագույն խաղը չէր, բայց չմոռանանք, որ մենք խաղում էինք բարձրակարգ թիմի դեմ»։




















