Դեկտեմբեր 10, 2025
108 դիտում

ՉԼ-ում «Ինտեր»-ը կրել է 2-րդ անընդմեջ պարտությունը


Լուսանկարը` FC Inter


Չեմպիոնների լիգայում Միլանի «Ինտեր»-ը կրել է երկրորդ անընդմեջ պարտությունը։

«Ատլետիկո»-ին զիջելուց հետո Կրիստիան Կիվուի թիմը նվազագույն հաշվով երեկ զիջել է «Լիվերպուլ»-ին։ Հանդիպման միակ գնդակը խփել է Դոմինիկ Սոբասալին՝ 88-րդ րոպեին դիպուկ իրացնելով 11-մետրանոց հարվածը։ Հենրիխ Մխիթարյանը եղել է «Ինտեր»-ի մեկնարկային կազմում ու դեղին քարտ է ստացել։

«Մրցակիցը շատ բարձր կարգ ունի, ինչի պատճառով մեզ հենց մեկնարկից դժվար հանդիպում տրվեց։ Մենք պայքարեցինք ուժերի գերլարումով։ Ձգտում էինք տեմպը պահել, բայց խաղավարտին ուժերն այլեւս չէին հերիքում»,-ասել է իտալական ակումբի գլխավոր մարզիչ Կրիստիան Կիվուն։

«Ինտեր»-ը 12 միավորով նահանջել է 5-րդ հորիզոնական, «Լիվերպուլ»-ը նույնքան միավորով 8-րդն է, իսկ առաջատարը 15 միավորով շարունակում է մնալ «Արսենալ»-ը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին