Սեպտեմբեր 05, 2025
323 դիտում

Հանրապետականի բացակայող ու նոսր խոտածածկը․ Պորտուգալիայի դեմ խաղը վաղն է


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն Աշխարհի առաջնության որակավորման փուլում մեկնարկելու է Ազգերի լիգայի հաղթող Պորտուգալիայի ընտրանու դեմ խաղով։


Օգոստոսին Հանրապետական ստադիոնում կայացած Ջենիֆեր Լոպեսի համերգից հետո տարածվեցին լուսանկարներ, որոնք ցույց էին տալիս խաղադաշտի, մեղմ ասած, վատ վիճակը։ Ամբողջովին ավերվել էր խոտածածկը, իսկ ֆուտբոլի երկրպագուները միանգամից բարձրացրին հարցը, թե ինչու է նման կարեւոր խաղից մոտ մեկ ամիս առաջ այդ միջոցառումը կազմակերպվել հենց այնտեղ։

Լուսանկարը` Մեդիամաքս


Մտավախությունը մեծ էր, որ խոտածածկը պատրաստ չի լինելու Պորտուգալիայի դեմ խաղին, ինչին ի պատասխան, ՀՖՖ-ն օրեր առաջ տարածեց տեսանյութ, որտեղ նշվում էր, թե աշխատանքներն ընթանում են ու ոչ մի խնդիր չի առաջանա։

Այն, որ Հայաստանի ու Պորտուգալիայի ընտրանիների նախախաղային մարզումները ՀՖՖ-ն նշանակել էր Ավանի ակադեմիայում, արդեն ցուցիչ էր, որ մեր երկրի միակ մեծ ստադիոնի հետ «մի բան այն չէ»։ Իսկապես, այսօր այնտեղ կայացել գլխավոր մարզիչների մամուլի ասուլիսները, եւ դրանում համոզվեցինք բոլորս։ 

Լուսանկարը` Մեդիամաքս


Իհարկե, աշխատանքներ հենց այդ պահին էլ ընթանում էին, սակայն խոտածածկը գտնվում էր վատ վիճակում, տեղ-տեղ այն իսպառ բացակայում էր, կամ նոսր էր։ Փաստն արձանագրեցին նաեւ պորտուգալացի լրագրողները, ովքեր արտահայտեցին իրենց նախ զարմանքը, ապա նաեւ ակնարկեցին ՈւԵՖԱ-ից սպասվող գնահատականին։

Տեսնենք, թե ինչքանով կհասցնեն «տեսքի բերել» Հանրապետական ստադիոնն ու վաղը ժամը 20։00-ին պատրաստ լինել Պորտուգալիայի դեմ խաղին։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին