Սեպտեմբեր 05, 2025
86 դիտում

Մարտինես. Մեծ հարգանք ունենք Հայաստանի ընտրանու ու նրա նոր մարզչի նկատմամբ


Լուսանկարը` Selecoes Portugal


Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսը Հայաստանի հետ ԱԱ-2026-ի որակավորման փուլում առաջին խաղից առաջ գտնում է, որ այն մարտահրավեր է լինելու իրենց համար։

«Շատ մեծ հարգանք ունենք Հայաստանի հավաքականի նկատմամբ, որը բավական լավ խաղացողներ ունի։ Նոր մարզիչ է գլխավորել թիմը, իսկ դա նշանակում է, որ նա իր հետ նորություններ է բերել, նոր էմոցիաներ, ձգտումներ, Հայաստանը ձգտելու է սեփական հարկի տակ լավագույնս հանդես գալ։ Նոր գլխավոր մարզիչն ակումբային մակարդակով բավական լավ, մաքուր ու գրագետ աշխատանքներ է կատարել, հասել հաջողությունների»,-ասել է Մարտինեսը։ 

 

Հայաստանի հավաքականի հետ նախկինում Պորտուգալիան հաղթանակներ է տոնել, սակայն երկու դիմակայություն ավարտվել է ոչ-ոքի։

 

«Հատկապես երկու թիմերի վերջին խաղում, որը կայացել է Երեւանում, վերջին րոպեներին է Պորտուգալիան հաղթանակի հասել։ Այնպես որ, հեշտ դիմակայություն չի լինելու»,-ավելացրել է բելգիացի մասնագետը։

 

Հայաստան-Պորտուգալիա դիմակայությունը կայանալու է վաղը, Հանրապետական ստադիոնում։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին