Սեպտեմբեր 05, 2025
117 դիտում

Սպերցյան. Պորտուգալիայի դեմ պարտավոր ենք գործել մեծ կարգապահությամբ


Լուսանկարը` Photolure


Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը խոստովանել է, որ Եղիշե Մելիքյանին ճանաչել են որպես ֆուտբոլիստ, իսկ հիմա՝ որպես մարզիչ։

«Թիմում լավ մթնոլորտ է, կարճ ժամանակ ունեինք, բայց ֆիզիկապես ու հոգեպես լավ վիճակում եմ ու կփորձեմ օգնել հավաքականին։ Մելիքյանը հավակնորդ մարդ է, մեզ էլ է դա փոխանցում։ Մենք փորձել ենք այս օրերին նրա ասածները կատարել ու լավագույնս դրսեւորվել վաղվա խաղում»,-ասել է Սպերցյանը։

 

Նա ավելացրել է, որ լավագույն թիմերից մեկն է Պորտուգալիան։ Ողջ խաղում մեծ կարգապահությամբ պետք է գործեն, իսկ թե ինչ կլինի, կիմանան հանդիպումից հետո։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին