Սեպտեմբեր 05, 2025
122 դիտում

Եղիշե Մելիքյան. Եկել եմ խնդիրները լուծելու, դրանից հետո կմտածենք արդյունքի մասին


Լուսանկարը` Photolure


Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը վաղը կնշի իր նորամուտն այս պաշտոնում։

Նրա թիմն Աշխարհի առաջնության ընտրական փուլում սեփական հարկի տակ ընդունելու է Պորտուգալիայի ընտրանուն։

 

«Մեզ համար շատ դժվար կլինի, քանի որ լուրջ ու լավագույն մրցակցի հետ ենք գործ ունենալու։ Մենք ունենք մեր ծրարգերը, հուսով եմ անակնկալ կմատուցենք մրցակցին ու կկարողանանք իրագործել մեր մտածածը։ Մրցակիցն ունի թույլ կողմեր, քիչ են, բայց կան, դրանք կաշխատենք օգտագործել։

 

Ես միշտ դրսից եմ տեսել հավաքականը, իսկ հիմա գիտեմ ներսից ու ավելի շատ եմ վստահ այս տղաների վրա։ Վստահ եմ, որ նրանց հետ կարելի է ճանապարհ գնալ։ Վաղը ինչ կլինի, չեմ կարող ասել, շատ բարդ է լինելու, բայց համոզված եմ, որ կտեսնենք փոփոխություն խաղի ու նվիրվածության մեջ։ Եթե չհաղթենք վաղը, ապա ապագայում հաստատ կհաղթենք։

 

Ավագի ընտրությունը բարդ հարցերից մեկն է։ Մի քանիսն են արժանի դրան, աշխատանք եմ տանում, կհասկանամ ու վաղը կիմանաք նրա անունը։ Թեւկապը չի նշանակում, որ ինքն է միակ առաջնորդը, մենք թիմում ունենք մի քանի առաջնորդներ։ 

 

Ստյոպա Մկրտչյանը, ցավոք, չի մասնակցի Պորտուգալիայի եւ Իռլանդիայի դեմ խաղերին, ինչը մեծ կորուստ է։ Օգնյեն Չանչարեւիչը եւս վնասվածք ունի, մեծ ռիսկի տակ է, պետք է որոշում կայացնենք դարպասապահի ընտրության հարցում։

 

Այս փուլում իմ առջեւ ոչ մի բան չի դրված։ Ունենք պրոբլեմներ, որոնք ես պետք է լուծեմ, թե որոնք են, չեմ կարող ասել։ Դրանք պետք է լուծեմ, որից հետո կգնանք արդյունքի հետեւից»։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին