Սեպտեմբեր 05, 2025
117 դիտում

Ռուբեն Դիաշ. Հայաստանի հավաքականը վտանգավոր թիմ է


Լուսանկարը` fpf.pt


Պորտուգալիայի հավաքականի ու «Մանչեսթեր Սիթի»-ի ֆուտբոլիստ Ռուբեն Դիաշը կարծում է, որ վաղն Աշխարհի առաջնության ընտրական փուլի մեկնարկում իրենք ձգտելու են հասնել հաջողության։

«Մենք դիտել ենք Հայաստանի ֆուտբոլի հավաքականի խաղերը տեսանյութերով։ Կարող եմ ասել, որ վտանգավոր թիմ է, ունի հուսալի պաշտպանություն, կարողանում է դուրս գալ հակագրոհների։ Բացի այդ հայերն ունեն որակապես բարձր կարգ ունեցող մի քանի ֆուտբոլիստներ»,-ասել է Դիաշը։

 

Հայաստան-Պորտուգալիա ընտրական հանդիպումը կայանալու է վաղը Երեւանում, մեկնարկը երեկոյան ժամն ութին է։ 

 

 

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին