Օգոստոս 22, 2025
129 դիտում

Սպերցյանը մեծ հավանականությամբ չի լքի «Կրասնոդար»-ը․ Ակումբը բաց չի թողնում նրան


Լուսանկարը` fckrasnodar.ru


Վերջին օրերին անընդհատ խոսվում էր Էդուարդ Սպերցյանի «Սաութհեմփթոն» տեղափոխության մասին։

Հայ կիսապաշտպանով հետաքրքրություն ունենալու լուրը հաստատել էր անգլիական ակումբի գլխավոր մարզիչը, ֆուտբոլիստը, վերջինիս գործակալը։ Երեկ հայտնի դարձավ, որ «Կրասնոդար»-ը ստացել է վերջնական առաջարկ։


Սակայն ռուսական լրատվամիջոցները գրում են, որ ռուսական ակումբը մերժել է այն ու վերջնականապես որոշել բաց չթողնել 25-ամյա ֆուտբոլիստին։ РБ Спорт-ի տեղեկություններով, նման որոշման պատճառը ֆինանսական դժվարություններն են։ Իբր «Կրասնոդար»-ը զգուշացել է, որ պատժամիջոցների պատճառով գումարը չի փոխանցվի իրենց հաշվին։ Նշվում է, որ առաջարկվել է տրանսֆերները կատարել երրորդ կողմի միջոցով, ինչն այդքան էլ անգլիացիների հավանությանը չի արժանացել։

Մեկ այլ կարծիքով, իբր Սպերցյանը եւս հակված չէ «Սաութհեմփթոն» տեղափոխությամբ եւ իր ու «Կրասնոդար»-ի միջեւ ոչ մի տարաձայնություն չկա։ Չնայած, որ կիսապաշտպանն օրեր առաջ էր հաստատել, որ հետաքրքրված է առաջարկով ու մանրամասները կքննարկի «Կրասնոդար»-ի նախագահի հետ։ Ի վերջո նրանք առանձնազրույց էին ունեցել, որից հետո Սպերցյանը մանրամասներ չէր հայտնել ու նշել էր, որ տրանսֆերի մասին ոչինչ չգիտի։

Ֆուտբոլիստի գործակալը դժգոհություն էր հայտնել ակումբից ու նշել, որ նրանք դրժում են տված խոստումը, որի համաձայն Ռուսաստանի չեմպիոն դառնալուց հետո պատրաստ էին բաց թողնել Սպերցյանին։

Դեռ հայտնի չէ, թե ինչպիսի ընթացք կունենա այս ամենը, սակայն մեծ հավանականությամբ Սպերցյանը կշարունակի մնալ Ռուսաստանում։ Նրա պայմանագիրը «Կրասնոդար»-ի հետ ավարտվում է 2026 թվականին։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին