Լրագրող Իվան Կարպովը Թելեգրամի իր ալիքում հայտնում է, որ «Սաութհեմփթոն»-ը վերջնական առաջարկն է արել «Կրասնոդար»-ին։
Ըստ աղբյուրի՝ անգլիական ակումբն Էդուարդ Սպերցյանի համար առաջարկել է 18 մլն դոլար։ Նշվում է, որ սա վերջին փորձն է ձեռքբերելու հայ ֆուտբոլիստի տրանսֆերը։ Նախորդ երկուսը «Կրասնոդար»-ի կողմից չի ընդունվել։
Այսօր ավելի վաղ Սպերցյանի գործակալ Վադիմ Օհանյանը դժգոհություն էր հայտնել «Կրասնոդար»-ի նման վերաբերմունքից։
Սպերցյանը հանդիպել է ակումբի նախագահի հետ ու քննարկել իր ապագան, սակայն հրաժարվել է մանրամասներ ներկայացնել լրատվամիջոցներին։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: