Օգոստոս 21, 2025
71 դիտում

«Ջրվեժ» անտառպարկում կկառուցվի Համահայկական խաղերի մարզական ավան


Լուսանկարը` Pan-Armenian Games


Կառավարության որոշմամբ Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեին կտրամադրվի «Ջրվեժ» անտառպարկի 23,3 հա հողամասը՝ 20 միլիարդ 900 միլիոն դրամ արժողությամբ ներդրումային ծրագրի իրականացման նպատակով։

Ծրագիրն իրականացվելու է պայմանագիրն ուժի մեջ մտնելուց հետո 13 տարվա ընթացքում:

Խաղերի անցկացման ժամանակ ավանը ծառայելու է որպես մարզիկների կեցության վայր: Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեն ապահովելու է սպորտային ավանի պահպանման ծախսերի ֆինանսավորումը: Խաղերի ավարտից հետո այն կծառայի երիտասարդական տարբեր հավաքների, հանգստի եւ ժամանցի կազմակերպման համար։

Տարածքը հատկացվել է առանց մրցույթի, կառուցապատման իրավունքով՝ 50 տարի ժամկետով, հայտնում են ԿԳՄՍ-ից։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին