Լեւոն Արոնյանը հարցազրույց է տվել գրոսմայստեր Յասեր Սեյրավանին ու խոսել շախմատի զարգացման ընթացքի, կանանց շախմատի առաջխաղացման ու իր սիրելի ոճի մասին։
Մենք ընտրել ենք այն հատվածը, որտեղ հայ շախմատիստը խոսել է Աշխարհի չեմպիոն 18-ամյա Գուկեշ Դոմարաջուից ու նրանից կրած պարտությունից։
«Գուկեշը մոտ 12 տարեկան էր ու հանդես էր գալիս Մենի մրցաշարում։ Ես նույնպես այդ մրցաշարի մասնակիցներից էի։ Գիտեք, որ միջոցառումների ժամանակ մարդիկ շփվում են միմյանց հետ, ժամանակ անցկացնում։ Դրանցից մեկում նա ինձ ասաց․ «Արի բլից պարտիա խաղանք»։ Ես մտածեցի․ «Դե լավ, ի՞նչ է ուզում այս երեխան»։ Իսկ հետո նրանից պարտություն կրեցի։ Շատ մեծ ամոթ զգացի։ Մտքումս ասացի․ «Աստված իմ, ինչպե՞ս կարող էր նման բան պատահել»։
Երբ տեսա, թե ինչպես է նա կարճ ժամանակահատվածում այդպես հիանալի խաղում, հասկացա, որ պատճառ կա։ Իհարկե, ֆենոմենալ շախմատիստ է, ով 18 տարեկանում նման նվաճման հասավ։ Բայց նրա համար շատ բարդ է լինելու պահել իր դիրքերը, որովհետեւ մի բան է լինել տաղանդավոր երիտասարդ, ով պայքարում է, ձգտում ցույց տալ իրեն, մի այլ բան, երբ մարդիկ հետեւում են քեզ եւ, իսկապես, ցանկանում տեսնել քո «թափված արյունը»։ Եւ մենք դրա ականատեսը եղանք օրեր առաջ, երբ Դուդան նրան պարզապես ջախջախեց։ Գուկեշի ոճում դեռ փոփոխություններ կլինեն»։
Ողջ զրույցը կարող եք դիտել այստեղ՝
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: