Օգոստոս 22, 2025
189 դիտում

Մխիթարյանն ու Պետրոսյանը կփորձեն նվաճել Մ-20 տ․ ԱԱ-ի ոսկե ու բրոնզե մեդալներ


Լուսանկարը` UWW


Բուլղարիայի Սամոկով քաղաքում ընթացող մինչեւ 20 տարեկանների ըմբշամարտի Աշխարհի առաջնությունում պայքարի են դուրս եկել հունահռոմեական ոճայինները։

Առաջին օրը Հայաստանի հավաքականից մեդալի համար պայքարի իրավունք են նվաճել երկու ըմբիշ։ Յուրիկ Մխիթարյանը (60 կգ) խոշոր հաշիվներով տոնել է 4 հաղթանակ ու դուրս եկել եզրափակիչ։ Այստեղ նա չեմպիոնի կոչման համար պայքարելու է Ադրբեջանի ներկայացուցչի հետ։

Մարտիկ Պետրոսյանը (82 կգ) պարտվել է կիսաեզրափակչում ու կփորձի նվաճել ԱԱ-ի բրոնզե մեդալ։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին