«Ինտեր»-ը Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակչում 2 հանդիպումների արդյունքում 7:6 հաշվով հաղթել է «Բարսելոնա»-ին եւ դուրս եկել եզրափակիչ:
Երկու հանդիպումներին էլ մասնակցել ու իր թիմին օգնել է հաղթել Հենրիխ Մխիթարյանը: Երեկվա դիտարժան ու դրամատիկ հաղթանակից հետո հայ կիսապաշտպանը գրառում է կատարել սոցկայքերի իր էջերում.
«Ամեն ինչ տվեցինք հաղթանակի հասնելու համար: Մինչեւ վերջ հավատում էինք մեզ: Միասնական ենք որպես թիմ: Երկրպագուներն առաջին վայրկյանից մեզ առաջ էին մղում: Զգացողություններն անբացատրելի են: Իտալիայի սիրտը բաբախում է սեւ ու կապույտ գույներով: Առա՛ջ, «Ինտեր»»:
Եվրոպայի ու Կոնֆերենցիաների Լիգաների հաղթող Մխիթարյանը 2-րդ անգամ է փորձելու «Ինտեր»-ի հետ տիրանալ Չեմպիոնների Լիգայի գավաթին: 2023 թ. եզրափակչում միլանյան թիմը 0:1 հաշվով զիջել էր «Մանչեսթեր Սիթի»-ին:
Եզրափակիչը կայանալու է մայիսի 31-ին Մյունխենում:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: