Հենրիխ Մխիթարյանը երկրորդ անգամ «Ինտեր»-ի հետ դուրս է եկել Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ:
Երեկոյան ՉԼ-ի կիսաեզրափակչի պատասխան խաղում «Ինտեր»-ն անչափ հետաքրքիր ու լարված դիմակայությունում 4:3 հաշվով ուժեղ է եղել «Բարսելոնա»-ից:
Ինչպես թիմերի առաջին խաղում, այս անգամ էլ իտալական ակումբն առաջ է անցել 2:0 հաշվով․ գոլերը խփել են Լաուտարո Մարտինեսն ու 11-մետրանոցը դիպուկ է իրացրել Հաքան Չալհանօղլուն: Բայց «Բարսելոնա»-ն Էրիկ Գարսիայի եւ Դանի Օլմոյի շնորհիվ հավասարեցրել է հաշիվը, իսկ 87-րդ րոպեին Ռաֆինյան առաջ է մղել իր թիմին:
Սեփական հարկի տակ իր երկրպագուների անհավանական աջակցությամբ «Ինտեր»-ը հաշիվը դարձրել է 3:3՝ ավելացված ժամանակում իր թիմին փրկել է Ֆրանչեսկո Աչերբին:
Իսկ հաղթական գոլը լրացուցիչ ժամանակի 99-րդ րոպեին կատալոնական ակումբի դարպասն ուղարկել է Դավիդե Ֆրատեզին:
«Ինտեր»-ը եզրափակչում է, որը կկայանա մայիսի 31-ին, իսկ մրցակիցը կորոշվի այսօր կայանալիք ՊՍժ-«Արսենալ» խաղից հետո: Առաջին դիմակայությունում նվազագույն հաշվով ուժեղ է եղել ֆրանսիական թիմը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: