Հոկտեմբերի 28-ին կայացած Հայաստանի ֆուտբոլի առաջնության 13-րդ տուրի «Արարատ-Արմենիա»-«Նոա» խաղի ընթացքում եւ դրանից հետո ֆուտբոլային ակումբների ներկայացուցիչների կողմից իրականացվել են ենթադրյալ կարգապահական խախտումներ, հայտնում է ՀՖՖ-ն:
Այս կապակցությամբ ՀՖՖ Կարգապահական եւ էթիկայի կոմիտեն հոկտեմբերի 29-ին կայացած նիստում հարուցել է կարգապահական վարույթներ:
Հետխաղյա մամուլի ասուլիսի ընթացքում «Նոա»-ի գլխավոր մարզիչ Ռուի Մոտան ասել է, որ «Արարատ-Արմենիա»-ի 2-րդ մարզիչն իրեն հարվածել է:
Այդ մեղադրանքին արձագանքել է «Արարատ-Արմենիա»-ի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանն ու ընդգծել, որ իր օգնականներից որեւէ մեկը Մոտային հարված չի հասցրել:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: