Դեկտեմբեր 27, 2024
1656 դիտում

Վարդան Մինասյանը մեկնաբանել է «Նոա»-ի մարզչի հայտարարությունը


Լուսանկարը` FC Ararat-Armenia


«Արարատ-Արմենիա» ակումբի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը մեկնաբանել է «Նոա» թիմի իր պաշտոնակից Ռուի Մոտայի հայտարարությունը, որը վերջինս հնչեցրել է հետխաղյա մամուլի ասուլիսի ընթացքում:

««Նոա» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզչի հետխաղյա ասուլիսի ժամանակ հնչեցրած հայտարարությանն ի պատասխան հավաստիացնում եմ, որ իմ օգնականներից և ոչ մեկն իրեն չի հարվածել: Ես լիովին վստահում, հավատում և աջակցում են իմ օգնականներին: Որևէ մեկը, ով փորձում է մեզ արդարամտության, ազնվության և բարոյականության դասեր տալ, նախևառաջ թող մտածի, թե ինքը որքանով է համապատասխանում այդ որակներին։ Մենք միշտ կոռեկտ ենք մրցակից թիմի մարզիչների, ֆուտբոլիստների և մրցավարների հանդեպ։ Բայց մեր կոռեկտությունն ավարտվում է այնտեղ, որտեղ սկսվում է դիմացինի սանձարձակությունը»,- հայտարարել է Վարդան Մինասյանը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին