Հոկտեմբեր 22, 2024
347 դիտում

Հենրիխ Մխիթարյան․ Ձգտում ենք մրցաշարային աղյուսակում ավելի բարձր տեղ գրավել


Լուսանկարը` FC Inter


«Ռոմա»-ին հաղթելուց հետո Հենրիխ Մխիթարյանն «Ինտեր»-ի պաշտոնական կայքի հետ զրույցում կիսվել է տպավորություններով։


«Այս երեք միավորները կարեւոր էին, ցանկացած հանդիպում ձգտում ենք ավարտել հաղթանակով։ Պատրաստ ենք խաղալ արագ տեմպով, դրան սովոր ենք դեռ նախորդ մրցաշրջանից, երբ նվաճեցինք բոլոր կարեւորագույն մրցանակները։ Ֆիզիկապես պատրաստ ենք ու ձգտում ենք մրցաշարային աղյուսակում ավելի բարձր տեղ գրավել»,-ասել է Մխիթարյանը։

Կիսապաշտպանն ընդգծել է, որ գլխավոր մարզիչն է որոշում իր խաղային դիրքը եւ կարեւորն այն է, որ ցանկացած պարագայում պետք է կարողանա օգնել թիմին։

«Ինտեր»-ը տոնած հաղթանակից հետո 17 միավորով 2-րդն է, 19 միավորով մրցաշարային աղյուսակը գլխավորում է «Նապոլի»-ն։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին