Հոկտեմբեր 22, 2024
145 դիտում

«Ինտեր»-ը Լաուտարո Մարտինեսի գոլի շնորհիվ հաղթել է «Ռոմա»-ին


Լուսանկարը` FC Inter


Իտալիայի առաջնության 8-րդ տուրում Հռոմում Հենրիխ Մխիթարյանի նախկին ու ներկա թիմերը մրցել են միմյանց դեմ։

«Ռոմա»-ն ընդունել է «Ինտեր»-ին ու պարտվել նվազագույն հաշվով։ Հանդիպման 60-րդ րոպեին «Ինտեր»-ի միակ գոլն իր հաշվին գրանցել է Լաուտարո Մարտինեսը։ Սա եղել է արգենտինացի ֆուտբոլիստի 133-րդ գոլը ներաձուրիների կազմում։

«Չնայած դժվարություններին, մենք կարողացանք հաջող գործել ու հաղթել։ Ֆուտբոլիստները լավ հանդիպում ցուցադրեցին, չմոռանանք, որ «Օլիմպիկո» ստադիոնում բոլոր խաղերն են դժվար տրվում։ Ես գոհ եմ արդյունքից, որովհետեւ, կրկնում եմ, ոչ մի թիմի Հռոմում հաղթելը հեշտ չի տրվում»,-խաղից հետո ասել է «Ինտեր»-ի գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին։

Մխիթարյանի թիմը վաստակել է 17 միավոր եւ ընթանում է 2-րդ տեղում՝ առաջատար «Նապոլի»-ին զիջելով 2 միավոր։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին