Դեկտեմբեր 04, 2024
393 դիտում

Մ-23 տ. ԱԱ-ում այսօր պայքարի մեջ կմտնի հայ հունահռոմեականների մյուս հնգյակը


Լուսանկարը` UWW


Մինչեւ 23 տարեկանների Աշխարհի առաջնությունում այսօր պայքարի մեջ է մտնելու Հայաստանի հունահռոմեական ոճի հավաքականի մյուս հնգյակը:

Տիրանայում իր առաջին գոտեմարտում Արայիկ Թոփալյանը (55 կգ) որակավորման փուլում հանդիպելու է ալբանացի Անդի Մուկայի հետ, Արման Վարդանյանը (63 կգ)՝ նրա հայրենակից Ամարիլդո Լասկայի:

Մարտիկ Պետրոսյանին (77 կգ) բաժին է ընկել ադրբեջանցի Խասայ Հասանլին, Ալբերտ Վարդանյանին (130 կգ)՝ Էրիկ Պանկը (Էստոնիա):

Վիգեն Նազարյանը (87 կգ) 1/8 եզրափակչում է ու սպասում է իր մրցակցին, որ անունը հայտնի կդառնա որակավորումից հետո:

Երեկ եզրափակիչ են դուրս եկել Շանթ Խաչատրյանը (72 կգ) եւ Հայկ Խլոյանը (97 կգ), եզրափակչում նրանք մրցելու են Գիորգի Չխիկվաձեի ու Աբուբաքար Հասլանխանովի հետ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին