Դեկտեմբեր 04, 2024
372 դիտում

Ռաֆայել Նադալի անցած ուղին լուսանկարներում


Լուսանկարը` Tom Jenkins

Լուսանկարը` Herbaut Guillaume

Լուսանկարը` Mike Hewitt

Լուսանկարը` Clive Brunskill

Լուսանկարը` Cristina Quicler

Լուսանկարը` Julian Finney

Լուսանկարը` Cynthia Lum

Լուսանկարը` Ashdown

Լուսանկարը` Tom Jenkins

Լուսանկարը` Joe Klamar

Լուսանկարը` Nick Laham

Լուսանկարը` Christophe Ena

Լուսանկարը` Bertrand Guay

Լուսանկարը` Clive Brunskill


Ռաֆայել Նադալի թենիսից հեռանալու փաստը շարունակում է մնալ առաջատար լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում։

Մեր «Ֆոտոպատմություններ»-ում ներկայացնում ենք The Guardian-ում լույս տեսած լուսանկարները։

12-ամյա Նադալն է 1999-ին։ Այդ տարիքում նա արդեն հանդես էր գալիս մինչեւ 14 տարեկանների Եվրոպայի պատանիների մրցաշարում։

Լուսանկարը` Herbaut Guillaume


Նադալը միշտ էլ եղել է «Ռեալ»-ի երկրպագու։ 2003-ին, երբ նա մասնակցում էր Մադրիդի Մասթերսին, ստորագրություն խնդրեց արդեն հայտնի Ռաուլից։

Լուսանկարը` Mike Hewitt


2003-ի Մոնտե Կարլոյի մրցաշարն է։ Այդ տարի նա առաջին անգամ նվաճեց ATP տիտղոս ու լավագույն թենիսիստների աղյուսակում մտավ լավագույն 50-ի մեջ։

Լուսանկարը` Clive Brunskill


Աշխարհի 2-րդ ռակետ Էնդի Ռոդիկին Դեւիսի գավաթում հաղթելուց հետո Ռաֆան տոնում է հաջողությունը։ Այդ ժամանակ նա ընդամենը 18 տարեկան էր։

Լուսանկարը` Cristina Quicler


19-ամյակից մի քանի օր անց Նադալը հաղթեց Ֆրանսիայի բաց առաջնությունում՝ նվաճելով իր առաջին տիտղոսը Մեծ Սաղավարտի մրցաշարերում։

Լուսանկարը` Julian Finney


Նադալ-Ֆեդերեր հերթական դիմակայություններից մեկը 2007-ին էր։ Ֆրանսիայի բաց առաջնության չեմպիոնի տիտղոսը կրկին վերցնում է իսպանացին։

Լուսանկարը` Cynthia Lum


Այս թենիսիստների պայքարը կորտում միշտ էլ հետաքրքիր էր ստացվում։

Լուսանկարը` Ashdown


Եւ ահա 4 ժամ 48 րոպե հետո Նադալը նվաճում է Ուիմբլդոնի ցանկալի գավաթը։

Լուսանկարը` Tom Jenkins


Արդեն աշխարհի առաջին ռակետի կարգավիճակում վայելում է Պեկինի Օլիմպիական խաղերի ոսկին։

Լուսանկարը` Joe Klamar


Սա էլ ԱՄՆ-ի բաց առաջնությունում ունեցած հաջողությունն է։ Հաղթելով Նովակ Ջոկովիչին՝ նա տիտղոս նվաճեց բոլոր խոշոր մրցաշարերում։

Լուսանկարը` Nick Laham


Այն պահը, երբ 14-րդ անգամ բարձրացնում է Ռոլան Գարոսի գավաթը։ Նման ցուցանիշ ոչ մի թենիսիստ չի գրանցել։

Լուսանկարը` Christophe Ena


Փարիզը սիրում է Նադալին։ Պատահական չէ, որ նա Օլիմպիական խաղերում եղավ ջահակիր։

Լուսանկարը` Bertrand Guay


Ավարտենք ֆոտոպատմությունը գրունտի արքայի այս գեղեցիկ ցատկով, որով միշտ հիացնում էր թենիսի սիրահարներին։

Լուսանկարը` Clive Brunskill

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին