Նոյեմբեր 22, 2024
713 դիտում

Արման Ծառուկյանը բացատրել է, թե ինչու է UFC-ում ներկայացնում Հայաստանը


Լուսանկարը` UWW


UFC-ի թեթեւ դիվիզիոնի առաջին համար Արման Ծառուկյանը ներկայացնում է Հայաստանը, քանի որ իր նորամուտի ժամանակ լիգայում ոչ մի հայազգի մարզիկ չի եղել:

«Ես հայկական արմատներով ռուս մարզիկ եմ: Պարզապես այդպես է ստացվել, որ UFC-ում ներկայացնում եմ Հայաստանը»,- Sport24-ին ասել է Ծառուկյանը:

Նա խոսել է նաեւ Իսլամ Մախաչեւի հետ ռեւանշից ու ընդգծել, որ իրեն հաղթանակած է տեսնում այդ դիմակայությունում:

«Մտածում եմ, որ այդ մենամարտից հետո չեմպիոն եմ լինելու: Հանդիպման մի քանի տարբերակներ եւս պտտում եմ գլխումս: Հիմա դեռ Իսլամի դեմ մենամարտին չեմ պատրաստվում, քանի որ հնարավոր է ինձ մեկ այլ մրցակից տան: Երբ ամսաթիվն ու մրցակիցը վերջնական հայտնի կդառնան, այդ ժամանակ էլ կկենտրոնանամ»,- ավելացրել է նա:
 
Ծառուկյանն ու Մախաչեւը հանդիպել են Սանկ Պետերբուրգում կայացած UFC-ի մրցաշարում, այդ ժամանակ մրցակիցը մեծ դժվարությամբ հաղթել է հայազգի մարզիկին:

Իր վերջին մենամարտը Ծառուկյանն անցկացրել է 2024 թվականի ապրիլին UFC 300 մրցաշարում ու հաղթել Չարլզ Օլիվեյրային: Նրա հաշվին 22 հաղթանակ ու 3 պարտություն կա:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին