Նոյեմբեր 21, 2024
95 դիտում

Զինվորականների Աշխարհի առաջնությունում Հայաստանը 3 ոսկե մեդալակիր ունի


Լուսանկարը` ՊՆ

Լուսանկարը` ՊՆ

Լուսանկարը` ՊՆ

Լուսանկարը` ՊՆ

Լուսանկարը` ՊՆ

Լուսանկարը` ՊՆ

Լուսանկարը` ՊՆ

Լուսանկարը` ՊՆ

Լուսանկարը` ՊՆ

Լուսանկարը` ՊՆ

Լուսանկարը` ՊՆ

Լուսանկարը` ՊՆ

Լուսանկարը` ՊՆ

Լուսանկարը` ՊՆ

Լուսանկարը` ՊՆ

Լուսանկարը` ՊՆ


Երեւանում ընթացող զինվորականների Աշխարհի առաջնությունում հայ ըմբիշները հենց մեկնարկային օրը նվաճել են 3 ոսկե մեդալ:

Պատվոհարթակի առաջին աստիճանին է կանգնել հունահռոմեական ոճի ըմբիշ Սուրեն Աղաջանյանը (60 կգ): Նա եզրափակչում մրցել է Ռի Սե-ունգի (Հյուսիսային Կորեա) հետ ու 3:3 հաշվով ավարտել դիմակայությունը, հաղթանակը հայ ըմբիշինն է եղել:

Մյուս ոսկե մեդալը մինչեւ 67 կգ քաշային Գասպար Տերտերյանինն է: Նա 11:0 հաշվով հաղթել է իրանցի Ալի Աշխանիին: Ոսկե մեդալակիր է դարձել նաեւ ազատ ոճի ըմբիշ Անդրանիկ Ավետիսյանը (65 կգ), որն 9:7 հաշվով ուժեղ է եղել Կիմ Կվանգ Ջինից (Հյուսիսային Կորեա):

Արծաթե մեդալակիրներ են դարձել Էլեն Բաբաջանյանը (53 կգ) եւ Սարգիս Բեգոյանը (61 կգ): Պատվոհարթակի 3-րդ աստիճանին են կանգնել Հրաչյա Պողոսյանը (63 կգ) եւ Աշոտ Խաչատրյանը (77 կգ):

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին