«Ինտեր»-ը դուրս է եկել Իտալիայի Սուպերգավաթի եզրափակիչ ու խաղալու է «Յուվենթուս»-«Միլան» զույգի հաղթողի հետ։
Երեկ երեկոյան «Ատալանտա»-ի հետ Սաուդյան Արաբիայում կայացած կիսաեզրափակչում Սիմոնե Ինձագիի սաներն ուժեղ են եղել 2:0 հաշվով։
Առաջին խաղակեսն անցել է միլանյան թիմի առավելությամբ, սակայն դարպասին հասցված 11 հարվածներից ոչ մեկը նպատակակետին չի հասել։ Երկու գոլն էլ թիմը գրանցել է երկրորդ խաղակեսում, Դենզել Դյումֆրիսը դուբլի հեղինակ է դարձել ու հաղթանակ բերել իր թիմին։
2024 թվականի Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ ու երկիրը լավագույնս հանրահռչակած մարզիկ Հենրիխ Մխիթարյանն «Ինտեր»-ի մեկնարկային կազմում է եղել եւ մասնակցել է ողջ հանդիպմանը։
Իտալիայի Սուպերգավաթի եզրափակիչը կայանալու է հունվարի 6-ին։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: