Տարեվերջին Հենրիխ Մխիթարյանը Հայաստանում հաղթող ճանաչվեց ԿԳՄՍ-ի ու ՀՖՖ-ի կազմակերպած լավագույնների քվեարկությունում։
«Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրության» Հայաստանի Հանրապետությունը լավագույնս հանրահռչակած մարզիկ եւ Լավագույն ֆուտբոլիստ անվանակարգերում նա հավասարը չուներ։
«Շնորհակալ եմ բոլոր քվեարկողներին ինձ՝ Հայաստանի Հանրապետությունը լավագույնս հանրահռչակած մարզիկ եւ Հայաստանի Լավագույն Ֆուտբոլիստ ճանաչելու համար: Երախտապարտ եմ ինձ հավատացողներին, ինձ երկրպագողներին եւ իմ հաջողություններով ուրախացողներին»,-Ֆեյսբուքի իր էջում գրել է Մխիթարյանը։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: