Հայաստանի ֆուտբոլի հավաքականի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանը լուսանկար է հրապարակել Հենրիխ Մխիթարյանի հետ ու գրառում կատարել Ֆեյսբուքի իր էջում։
«Վերադարձ դեպի այն օրերը, որոնք անցկացրել եմ Հայաստանի ազգային հավաքականում։ Կյանքիս լավագույն հիշողություններից մի քանիսը ստեղծվել են դաշտում, երբ խաղում էի իմ երկրի համար։ Հիմա էլ ցանկանում եմ մեր հավաքականին ուժ, հաջողություն եւ անմոռանալի պահեր այսօրվա խաղում։ Դուրս եկեք խաղադաշտ ու հպարտություն պարգեւեք մեզ»,-գրել է Մովսիսյանը։
Յուրա Մովսիսյանը Հայաստանի հավաքականի կազմում անցկացրել է 38 հանդիպում ու դարձել 14 գոլի հեղինակ։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: