Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն այսօր երեկոյան Ազգերի Լիգայի խմբային փուլում հյուրընկալվելու է Ֆարերյան կղզիների ընտրանուն:
Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը լավ դիմակայություն է ակնկալում:
«Անկեղծ կլինեմ՝ Ֆարերյան կղզիների հավաքականը հավանել եմ: Խոտածածկն այստեղ արհեստական է, մարզում կանցկացնենք ու կծանոթանանք պայմաններին: Մրցավայր ենք հասել 6 ժամվա թռիչքից հետո, ջերմաստիճանը շատ է տարբերվում ՝ +3 աստիճան է Երեւանի +27-ի համեմատ: Բայց կարեւորը բոլորն առողջ են ու պատրաստվում են հանդիպմանը»,- նշել է մարզիչը:
Հայաստանի ընտրանին C Լիգայի 4-րդ խմբում 3 միավորով 3-րդն է, իսկ Ֆարերյան կղզիները մեկ միավորով հետնապահն են: Հանդիպումը մեկնարկելու է Երեւանի ժամանակով 22:45-ին:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: