Հունվար 15, 2025
298 դիտում

Ազգերի լիգայի C լիգայի 4-րդ խմբի առաջատար դարձավ Հյուսիսային Մակեդոնիան


Լուսանկարը` Մակեդոնիայի ֆուտբոլի ֆեդերացիա


Ավարտվեցին Ազգերի լիգայի սեպտեմբեր ամսվա հանդիպումները։


Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը, որն ընդգրկված է C լիգայի 4-րդ խմբում, հաղթեց Լատվիայի հավաքականին, ապա պարտվեց Հյուսիսային Մակեդոնիային։

Ալեքսանդր Պետրակովի թիմը վաստակած 3 միավորով խմբում զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը։ Նույնքան միավոր ունեն լատվիացիները, որոնք երեկ 1։0 հաշվով հաղթել են Ֆարերյան կղզիներին։ Խումբը 4 միավորով գլխավորում է Հյուսիսային Մակեդոնիան։

Հաջորդ հանդիպումը հայ ֆուտբոլիստներն անցկացնելու են հոկտեմբերի 10-ին՝ հյուրընկալվելով 1 միավոր ունեցող Ֆարերյան կղզիներին։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին