Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը կայացել են Հայաստանի շախմատի տղամարդկանց 85-րդ եւ կանանց 80-րդ առաջնությունների 1-ին խաղափուլի պարտիաները:
Տղամարդկանց պայքարում 3 դիմակայություն ավարտվել է հաղթանակով՝ Ռոբերտ Հովհաննիսյանն ուժեղ է եղել Մանուել Պետրոսյանից, Զավեն Անդրիասյանը՝ Սարգիս Սարգսյանից, իսկ Մամիկոն Ղարիբյանը՝ Հովիկ Հայրապետյանից:
Տիգրան Հարությունյան -Արթուր Դավթյան եւ Բենիկ Ագասարով-Կարեն Գրիգորյան հանդիպումներն ավարտվել են ոչ-ոքի:
Կանանց առաջնությունում Սուսաննա Գաբոյանը, Աննա Խաչատրյանը, Միլենա Գասպարյանը եւ Լիլիա Դանիելյանը գերազանցել են համապատասխանաբար Մելինե Հարությունյանին, Մարիամ Խաչատրյանին, Պոլինա Կոբակին եւ Սյուզաննա Առաքելյանին: Միակ ոչ-ոքին գրանցվել է Մարիամ Ավետիսյանի եւ Նվարդ Հայրապետյանի միջեւ:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: