Հունվար 15, 2025
exclusive
802 դիտում

Real vs Barca. գերմանական ճշտապահությունը հաղթեց իտալական «հանգստությանը»


Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS


Երեկ Սաուդյան Արաբիայի Ջիդդա քաղաքում տեղի ունեցավ Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակիչը՝ աշխարհի ամենասպասված ֆուտբոլային հանդիպումներից մեկը «Բարսելոնայի եւ Մադրիդի «Ռեալի» մասնակցությամբ: «Բարսելոնան» ֆանտաստիկ խաղ ցուցադրեց՝ ի ցույց դնելով իր հարձակողական վարպետությունը նոր մարզիչ Հանսի Ֆլիկի գլխավորությամբ եւ տոնելով հաղթանակ 5-2 հաշվով։

Լուսանկարը` REUTERS


«Ռեալը» խաղը սկսեց գոլով. Կիլիան Մբապեն վարպետության շնորհիվ բացեց խաղի հաշիվը, առաջ մղելով «Լոս Բլանկոսին»: Սակայն ֆրանսիացու գոլը կարծես միայն կայծ տվեց «Բարսելոնա»-ի գործողություններին․ Լամին Յամալը հավասարեցրեց հաշիվը՝ ցույց տալով իր բարձր որակները եւ չնկատելով «Ռեալ»-ի պաշտպաններին։ Այս գոլը ամբողջությամբ մարզիչի աշխատանք էր․



Վերլուծենք Յամալի գոլի դրվագը։

Գնդակը Ժուլ Կունդեի մոտ է, Գավին Կամավինգային տանում է դեպի աջ եզր՝ բացելով փոխանցման ճանապարհը, նույն պահին Յամալը եւ Լեւանդովսկին մի քանի քայլ նահանջում են՝ իրենց ետեւից բերելով Ռուդիգերին ու Մենդիին, իսկ Կունդեն գնդակը փոխանցում է կապտանռնագույնների հարձակվողին։ Արձագանքելով փոխանցմանը՝ Յամալն արագանում է դեպի Կուրտուայի պաշտպանած դարպասը, Լեւանդովսկին մեկ հպումով կտրող փոխանցում է կատարում Յամալին։ Ստանալով գնդակը՝ իսպանացին առաջանում է, մեկ-երկու հնարքով ազատվում Չուամենիից եւ գնդակն ուղարկում դարպասի ներքեւի աջ անկյունը. Կուրտուան անզոր էր։

Լուսանկարը` REUTERS


Գերմանացի մասնագետը Լեւանդովսկիին Կլասսիկոյում օգտագործեց որպես «կեղծ 9 համար»․ աշխատելով խորքից՝ լեհ հարձակվողը ոչ միայն իր ետեւից էր տանում կենտրոնական պաշտպաններին, այլեւ գրոհներ էր կառուցում՝ տարածք բացելով Յամալի եւ Ռաֆինյայի համար։

Կարճ ժամանակ անց VAR-ի ստուգումից հետո 11-մետրանոց նշանակվեց «Բարսելոնայի» օգտին, որը վստահորեն իրացրեց Ռոբերտ Լևանդովսկին՝ 2:1:

Լուսանկարը` REUTERS


Ռաֆինյան երրորդ գնդակը ուղարկեց մադրիդցիների դարպասը Կունդեի խորքից փայլուն փոխանցումից հետո՝ սերուցքայինների շանսերը հասցնելով նվազագույնի: Միակ մեղավորը Վասկեսն էր, ով չէր վերահսկում Ռաֆինյային եւ թույլ տվեց ազատ հարվածել։ Իսկ Ալեխանդրո Բալդեն գոլ խփեց հանդերձարան գնալուց առաջ՝ օգտվելով անկյունայինի իրացման ժամանակ Ռոդրիգոյի կոպիտ սխալից. 4:1 ընդմիջումից առաջ։

Լուսանկարը` REUTERS


Երկրորդ խաղակեսի սկզբում «Ռեալը» ավելի բարդացրեց իր գործը՝ բաց թողելով 5-րդ գնդակը Վասկեսի անատամ պաշտպանության պատճառով: 56-րդ րոպեին Վոյցեխ Շչենսնին ինտրիգ մտցրեց խաղում՝ Մբապեի անցումից հետո խախտելով խաղի կանոնները, եւ հեռացվեց խաղադաշտից։ Ռոդրիգոն տուգանայինից հաշիվը դարձրեց 5։2, բայց հետագայում «Ռեալը» այլեւս չկարողացավ օգտագործել թվային առավելությունը։

Լուսանկարը` REUTERS


Չնայած գերաստղային կազմին՝ «Ռեալը» տապալվեց։ Վասկեսը չեր հասցնում պաշտպանվել, որից օգտվեց ամբողջ խաղի ընթացքում Ռաֆինյան։ Չուամենին ստիպված էր պաշտպանի դիրքում հայտնվել Միլիտաոյի եւ Ալաբայի վնասվածքների պատճառով․ այն, ինչ կարելի էր առաջին րոպեներից վստահել Ռաուլ Ասենսիոին։ Մենդին չդիմացավ Յամալի վարպետությանը, Կամավինգան, մեղմ ասած, ձախողեց խաղը, Կունդեն բառացիորեն թույլ չտվեց երեւալ Վինիսիուսին…

Լուսանկարը` REUTERS


Իսկ «Բարսելոնան» պարզապես անթերի խաղ անցկացրեց․ հաղթական խոշոր հաշիվն ապահովելուց հետո կատալոնացիները 10 հոգով ամուր պաշտպանվեցին խաղի մնացած 30 րոպեների ընթացքում։ Հանսի Ֆլիկի աշխատանքն անհնար է չնկատել, եւ այս «Բարսելոնա»-ի մասին դեռ շատ ենք խոսելու։ Իսկ Անչելոտին արդեն երկար ժամաանակ է ոչ մի երեւացող փոփոխություններ կամ նորամուծություններ «Ռեալ»-ի խաղում չի մտցնում, եւ դա պարտության պատճառներից գլխավորն է։

Դավիթ Մակարյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին