Հունվար 15, 2025
73 դիտում

Ջոկովիչը գերազանցել է Մեծ Սաղավարտերում Ֆեդերերի սահմանած ռեկորդը


Լուսանկարը` Australian Open


Նովակ Ջոկովիչը Մեծ Սաղավարտում անցկացրած հանդիպումների քանակով նոր ռեկորդ է սահմանել:

Ավստրալիայի բաց առաջնությունում պորտուգալացի Ժայմե Ֆարիայի դեմ հանդիպումը նրա կարիերայում 430-րդն է եղել: Այն ավարտվել է Ջոկովիչի 6:1, 6:7, 6:3, 6:2 հաշվով հաղթանակով:

Սերբ թենիսիստը գերազանցել է շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերի ցուցանիշը, որը կազմում էր 429 հանդիպում: Ջոկովիչը 430 հանդիպումներում 380 հաղթանակ է տարել, եւ այդ ցուցանիշով եւս առաջատար է:

Ջոկովիչն անգերազանցելի է նաեւ իր նվաճած 24 Մեծ Սաղավարտների քանակով: Նրան է պատկանում 428 շաբաթ առաջատարի դիրքում լինելու ATP-ի բացարձակ ռեկորդը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին