Հունվարի 17-ին կայանալու է Հայաստանի գավաթի 1/4 եզրափակչի վիճակահանությունը:
Մասնակցելու են 8 թիմեր՝ Հայաստանի չեմպիոն « Փյունիկ»-ը, գավաթակիր «Արարատ-Արմենիա»-ն, 1/8 եզրափակչի հաղթողներ «Ուրարտու»-ն, «Վեստ Արմենիա»-ն, «Գանձասար»-ը, «Վան»-ը , «Լեռնային Արցախ»-ը եւ 1/8 եզրափակչից հետաձգված «Նոա» –«Ալաշկերտ» խաղի հաղթողը: Այս հանդիպումը կկայանա փետրվարի 19-ին Աբովյանի մարզահամալիրում։
1/4 եզրափակչի առաջին խաղերը կկայանան մարտի 4-6-ը, իսկ պատասխանները ՝ ապրիլի 1-3-ը, հայտնում է ՀՖՖ-ն:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: