Հունվար 15, 2025
129 դիտում

Կանանց բռնցքամարտի Աշխարհի առաջնությունը մարտին ընդունելու է Սերբիան


Լուսանկարը` IBA


Կանանց բռնցքամարտի Աշխարհի առաջնությունը մարտի 8-17-ն ընդունելու է Սերբիայի Նիշ քաղաքը:

Ըստ IBA-ի տվյալների՝ 12 քաշային կարգերում ելույթ կունենան 100 երկրների ավելի քան 500 բռնցքամարտիկներ:

Առաջնությանը մասնակցելու է նաեւ Հայաստանի հավաքականը, որն այս տարվա սկզբից նոր գլխավոր մարզիչ ունի: Բռնցքամարտիկներին այսուհետ մարզելու է Վազգեն Բադալյանը:

2021-ին Սերբիան ընդունել էր տղամարդկանց առաջնությունն ու նպատակ ունի այս մրցաշարը եւս բարձր մակարդակով կազմակերպել:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին