Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Արթուր Սերոբյանը կարիերան կշարունակի Տիրասպոլի «Շերիֆ»-ում:
Մոլդովական ակումբի կայքը հայտնում է, որ կողմերն անհրաժեշտ գործընթացներն անցնելուց հետո արդեն ստորագրել են պայմանագիրը:
21-ամյա Սերոբյանը «Արարատ-Արմենիա»-ի սան է, կիսապաշտպանի կարիերայի միակ արտասահմանյան ակումբը մինչ այս եղել է պորտուգալական «Կազա Պիա»-ն:
Ազգային հավաքականում նորամուտը 19 տարեկանում նշել է Մոնտենեգրոյի դեմ խաղում: Թիմում 18 հանդիպման է մասնակցել ու 3 գոլային փոխանցման հեղինակ դարձել:
Մոլդովայի բազմակի չեմպիոն «Շերիֆ»-ը հիմա էլ մրցաշարային աղյուսակի առաջատարն է 33 միավորով: Իր հաջորդ հանդիպումը թիմն անցկացնելու է մարտի 1-ին Գավաթի խաղարկությունում:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: