Հոկտեմբեր 13, 2024
384 դիտում

Ալեքսանդր Պետրակով․ Ես իմ ֆուտբոլիստներին չէի ճանաչում


Լուսանկարը` FFA


Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն Ազգերի լիգայում հյուրընկալվելիս 0։2 հաշվով պարտություն կրեց Հյուսիսային Մակեդոնիայից։


Թիմի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը ողջ պատասխանատվությունը վերցրել է իր վրա։

«Իսկապես, ամոթալի է։ Որպես մարզիչ ամոթ եմ զգում։ Ես խնդրել էի, որ թիմը շատ չգովերգեք, հիմա էլ խնդրում եմ շատ չքննադատեք։ Պետք չէ ասել, թե ով է մեղավորը, պարզապես ողջ թիմն է անհաջող գործել։ Ողջ պատասխանատվությունը վերցնում եմ ինձ վրա, այդպես ավելի լավ կլինի։

Անկեղծ ասած ես իմ ֆուտբոլիստներին չէի ճանաչում։ Այն ամենը, ինչ արել էինք այս օրերին ու թվում էր ամեն բան լավ է, սակայն չեմ կարող բացատրել ինչ տեղի ունեցավ։ Ես տղաներին ասացի, որ գլուխները չկախեն, գնան իրենց ակումբներ, միշտ էլ վատ վիճակից հետո գալիս է լավը։ Կհասկանանք ամեն բան, ճիշտ որոշումներ կկայացնենք ու կշարունակենք աշխատել։

Չենք կարողանում երկու խաղ անընդմեջ խաղալ, կայունություն չկա մեր խաղի մեջ։ Տղաները շատ էին փորձում, բայց այս պահին այլ ֆուտբոլիստներ չունենք։ Պատասխան խաղում պետք է լինի պայքար, ձգտենք ռեւանշի»։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին