Հունվար 15, 2025
101 դիտում

Բիչախչյանը լքել է «Պոգոն»-ի մարզումային ճամբարը, որպեսզի հետազոտություն անցնի «Լեգիա»-ում


Լուսանկարը` https://pogonszczecin.pl/


Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը լքել է թուրքական Բելեկում ուսումնամարզական հավաք անցկացնող «Պոգոն»-ի ճամբարը, որպեսզի բժշկական հետազոտություն անցնի իր նոր ակումբի կազմում:

Ինչպես եւ ավելի վաղ գրում էին լեհական ԶԼՄ-ը, նա կարիերան կշարունակի «Լեգիա»-ում: Ֆուտբոլիստի տեղափոխությունը հաստատվել է:

25-ամյա Բիչախչյանը «Պոգոն»-ի ֆուտբոլիստ է դարձել 2022 թվականին ու անցկացրած 112 խաղերում 18 գոլ գրանցել եւ 12 արդյունավետ փոխանցում կատարել: Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 1,2 մլն եվրո:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին