Հաստատվել է Ազգերի լիգայի C լիգայի 4-րդ խմբի խաղացանկը։
Ինչպես հայտնում է ՀՖՖ-ն, Հայաստանի ազգային հավաքականն առաջին հանդիպումը կանցկացնի սեպտեմբերի 7-ին՝ հյուրընկալելով Լատվիային։ Երեք օր անց Ալեքսանդր Պետրակովի թիմը արտագնա խաղում կմրցի Հյուսիսային Մակեդոնիայի դեմ։
Հոկտեմբերի 10-ին կկայանան Ֆարերյան կղզիներ-Հայաստան, 13-ին՝ Հայաստան-Հյուսիսային Մակեդոնիա հանդիպումները։
Վերջին երկու դիմակայությունները հայ ֆուտբոլիստներն անցկացնելու են նոյեմբերի 14-ին ու 17-ին՝ նախ Ֆարերյան կղզիների, ապա՝ Լատվիայի դեմ։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: