Երեկ Փարիզում կայացած Ազգերի լիգայի վիճակահանության արդյունքում Հայաստանի ընտրանին C լիգայի 4-րդ խմբում մրցելու է Ֆարերյան կղզիների, Հյուսիսային Մակեդոնիայի եւ Լատվիայի հետ:
Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովի կարծիքով՝ հետաքրքիր խմբում են ընդգրկվել:
«Ֆարերյան Կղզիների հետ հանդիպելու փորձ չունենք։ Գիտեմ, որ այնտեղ արհեստական խոտածածկով մարզադաշտ է, որի վրա դժվար է խաղալ։
Հյուսիսային Մակեդոնիայի հետ խաղացել ենք, այն շատ լավ հավաքական է եւ ԵԱ-ի ընտրական փուլում որակյալ խաղեր է ունեցել: Մեր խմբում ֆավորիտը հենց Հյուսիսային Մակեդոնիան է»,-Պետրակովի խոսքերը մեջբերում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը:
Նա Լատվիան անհարմար հավաքական է համարում, որն ունի նոր իտալացի գլխավոր մարզիչ։ Պետրակովի համար լավ առիթ է Լատվիայից կրած ցավալի պարտությանն արժանի պատասխան տալու. «Հիմա թույլ ընտրանիներ չկան եւ Ազգերի Լիգայի խաղարկությունում հաստատ լավ պայքարի ենք ականատես լինելու»:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: