«Կրասնոդար»-ի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը մեկնաբանել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականին միանալու Էդգար Սեւիկյանի որոշումը:
«Երբ իմացա նրա ընտրության մասին, միանգամից գրեցի: Երբ Կրասնոդարում էր խաղում, շփվում էինք: Շատ լավ տղա է ու ֆուտբոլային մեծ տաղանդ ունի: Հիմա նա հիանալի ֆուտբոլ է ցուցադրում: Հաջողություն եմ մաղթել Էդգարին ու ասել, որ նրան սպասում ենք Հայաստանի հավաքականում»,- Սպերցյանի խոսքերը մեջբերում է sport-express.ru-ն:
Հայաստանի հավաքականը սկսել է պատրաստվել սեպտեմբերի 8-ին եւ 11-ին Թուրքիայի եւ Խորվաթիայի դեմ հանդիպումներին:
«Առաջիկայում մեզ 2 բարդ խաղ է սպասվում: Երեւի ամենակարեւորը, քանի որ այս պահին խմբում երկրորդ տեղում ենք ընթանում: Թուրքիայի դեմ արտագնա հանդիպումը շատ սկզբունքային ու կարեւոր է մեզ համար»,- պատմել է նա:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: