«Պարի Նիժնի Նովգորոդ»-ի կիսապաշտպան Էդգար Սեւիկյանը հրաժարվել է հանդես գալ Ռուսաստանի հավաքականում: 22-ամյա խաղացողը որոշել է ներկայացնել Հայաստանը:
Ավելի վաղ նա հայտնվել էր Ռուսաստանի հավաքական հրավիրված 49 ֆուտբոլիստների ցանկում.
«Ուրախ եմ, որ Ռուսաստանի հավաքականի մարզչական շտաբն ինձ վրա ուշադրություն է դարձրել: Ռուսաստանն ինձ շատ բան է տվել մասնագիտական առումով: Բայց պետք է հայտնեմ, որ չեմ կարողանա ընդունել հրավերը, քանի որ արդեն որոշել եմ ներկայացնել Հայաստանի հավաքականը: Եվս մեկ անգամ շնորհակալ եմ Ռուսաստանի ընտրանու մարզչական շտաբին: Հույս ունեմ, որ երկրպագուներն ըմբռնումով կմոտենան իմ ընտրությանը», -նշել է Սեւիկյանը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: