Հենրիխ Մխիթարյանն ու Ֆրանչեսկո Աչերբին «Ինտեր»-ի կազմում կմասնակցեն ԱՄՆ-ում կայանալիք Աշխարհի ակումբային առաջնությանը:
Sempreinter.com-ը գրում է, որ չնայած երկու ֆուտբոլիստների պայմանագրում էլ կա այն խզելու կետ, «Ինտեր»-ը նրանց կներառի ԱԱ-ի հայտացուցակում: Իսկապես, ակումբը կարող է երկուսի հետ էլ դադարեցնել համագործակցությունն ու որպես փոխհատուցում 500 հազ. եվրո վճարել:
«Ինտեր»-ից կհեռանան Մարկո Առնաուտովիչն ու Խոակին Կորեան: Հայտնի չէ, արդյոք թիմը կշարունակի մարզել Սիմոնե Ինձագին, նա էլ լավ առաջարկ ունի Սաուդյան Արաբիայից:
Ակումբային առաջնությունը կայանալու է հունիսի 15-ից հուլիսի 13-ը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: